Նորություններ
ՎերադառնալՖրանսիացի փորձագետների կողմից անցկացվող դասընթացներ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում
ՀՀ ոստիկանության շտաբի նախաձեռնությամբ սույն թվականի դեկտեմբերի 16-ին հայ-ֆրանսիական գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կազմակերպվել է «Քրեական վիճակագրության աշխատանքների մեթոդները» թեմայով դասընթացներ, որոնք անցկացնում են Ֆրանսիայի Հանրապետությունից ժամանած ոստիկանության փորձագետները՝ Ֆրանսիայի ՆԳՆ ազգային ժանդարմեայի քրեական բնույթի տեղեկա-տվության կենտրոնական բաժնի քրեական օպերացիաների բաժանմունքի պետ, փոխգնդապետ Պեռո Պատրիկը, Ֆրանսիայի ՆԳՆ ազգային ժանդարմեայի քրեական վարչության քրեական հետազոտությունների և փաստաթղթերի տեխնիկական ծառայության քրեական գործերով քննչական խմբի ղեկավար, ավագ լեյտենանտ Հաֆիզու Ֆիլիպը
ՀՀ ոստիկանությունից դասընթացներին մասնակցում են 10 ծառայող, որոնցից մեկը՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրից:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր