Նորություններ

Վերադառնալ
01.06.2017

Գիտական խորհրդի հինգերորդ նիստը

Գիտական խորհրդի հինգերորդ նիստը

Սույն թվականի հունիսի 1-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2017 թվականի հինգերորդ նիստը:

Օրակարգային հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց հաստատել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի  որակի  ներքին  ապահովման քաղաքականությունը, 2017-2021 թվականների ՀՀ  ոստիկանության  կրթահամալիրի արտաքին  կապերի  զարգացման և միջազգայնացման ռազմավարական ծրագիրը, 2017-2021 թվականների ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի զարգացման ռազմավարական ծրագրերը և վերոնշյալ ծրագրերի գործողությունների կատարման պլան-ժամանակացույցերը։ Նիստի ժամանակ քննարկվեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի 2017-2018 ուստարվա հեռակա և վճարովի ուսուցման տեղերի թվի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետին առաջարկություն ներկայացնելու և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդին կից՝ ստրատեգիական պլանավորման և որակի ապահովման հանձնաժողովի կազմը համալրելու հարցերը: