Կայացավ Չինաստանի հանրային անվտանգության ժողովրդական համալսարանի կողմից կազմակերպված ֆորումը
Նոյեմբերի 30-ին առցանց եղանակով կայացավ Չինաստանի հանրային անվտանգության ժողովրդական համալսարանի կազմակերպած Ոստիկանության ակադեմիաների ղեկավարների ֆորումը՝ «Ոստիկանական ակադեմիաների միջև համագործակցության ամրապնդումն անվտանգության կառավարման կարողությունների բարձրացման նպատակով» թեմայով։
Ֆորումին մասնակցում էին տարբեր երկրների ոստիկանական ուսումնական կառույցներ, որոնց ցանկում էին Արգենտինայի հանրային անվտանգության համալսարանը, Ուզբեկստանի ՆԳՆ ակադեմիան, Ֆիլիպինների հանրային անվտանգության քոլեջը, Չինաստանի Ցզյանսու ոստիկանության ինստիտուտը, Հունգարիայի հանրային ծառայության համալսարանը, Կամբոջայի ոստիկանության ակադեմիան, Հոնկոնգի ոստիկանության քոլեջը և ՀՀ ոստիկանության կրթահամալիրը։
Կրթահամալիրը ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ.Մուրադյանը։
Հանդիպման ընթացքում խոսվեց պրոֆեսիոնալ, գործընկերային և արդյունավետ միջազգային համագործակցության ձևավորման անհրաժեշտության, ինչպես նաև հանրային անվտանգության դեմ ուղղված մարտահրավերներին ժամանակին և համարժեք լուծում տալու մասին։