Նորություններ

Վերադառնալ
06.08.2018

Ոստիկանության պետը ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի նոր պետին

Ոստիկանության պետը ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի նոր պետին

Օգոստոսի 2-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կրթահամալիրի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրեց ոստիկանության կրթահամալիրի նոր պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մուշեղ Բաբայանին։ Վալերիյ Օսիպյանը հույս հայտնեց, որ կրթահամալիրի նորանշանակ պետն իր մասնագիտական գիտելիքներն ու փորձը կփոխանցի ուսումնական հաստատության սովորողներին, և ոստիկանության համակարգում այսուհետ ծառայության կանցնեն ավելի պատրաստված ոստիկաններ։ 
Մուշեղ Բաբայանը ոստիկանության պետին շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ հավաստելով, որ կրթահամալիրի ղեկավարությունն ու պրոֆեսորադասախոսական կազմը համատեղ աշխատանքով կանեն ամեն ինչ որակյալ կրթություն ապահովելու, հանցավորության դեմ պայքարող ու հասարակական կարգ պահպանող պրոֆեսիոնալ կադրեր պատրաստելու համար։ 
Վալերիյ Օսիպյանը կրթահամալիրի նոր պետին ու անձնակազմին համատեղ արդյունավետ աշխատանք մաղթեց։