Նորություններ
ՎերադառնալՀուշ-ցերեկույթ նվիրված Եղիշե Չարենցին
Չարենցը՝ մեծ ու անվանի, այսօր հյուրն է մեր բոլորի:
Եվ եթե նա այստեղ կանգներ,
Մեզ բոլորիս, անշուշտ կասեր.
-Ինչքան որ հուր կա իմ սրտում- բոլորը քեզ,
Ինչքան կրակ ու վառ խնդում-բոլորը քեզ,
Բոլորը տամ ու նվիրեմ ինձ ոչ մի հուր թող չմնա՝
Դու չմրսես ձմռան ցրտում,- բոլորը քեզ:
Հենց այս գեղեցիկ տողերով էլ սույն թվականի մայիսի 3-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբում սկսվեց միջոցառում նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին։
1897թ. 13-ը մարտի ծնունդը եղավ հանճարի, Սողոմոնյան Եղիշե Աբգարի: Հանճար․ այսպես կարել է բնութագրել Եղիշե Չարենցին: Նրա կյանքի ուղին կարճ էր ինչպես ասուպի հետնագիծը, որ դիտվում է երկրից, բայց որքան սրտեր բոցավառվեցին հրից այդ ուղու և որքան էլ պիտի դեռ այրվեն:
Միջոցառմանը ներկա էին մեծն բանաստեղծի թոռը՝ ՀՀ ոստիկանության կադրերի վարչության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Չարենցը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարությունը, անձնակազմը և սովորողները։
Միջոցառման ավարտի Արմեն Չարենցը իր երախտիքի խոսքը հայտնեց մասնակիցներին: Նրա խոսքերով իր համար անսպասելի էին կրթահամալիրի սաների նման հուզական ելույթները:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Աննա Սարուխանյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ՈԶ հրամանատարական ֆակուլտետի կրտսեր տեսուչ, կրտսեր սերժանտ Ասատուր Ասլանյանը և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կադրերի և ԱՀՏԱ բաժնի տեսուչ Լիանա Սահակյանը կրթահամալիրի սովորողների ակտիվ մասնակցությամբ կարողացան ներկաներին ոգեշնչել չարենցյան շնչով: