Վերադառնալ
28.11.2019

Մրցախաղ

Մրցախաղ

Սույն թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի ՕՀԳ և քրեա­­գիտության ամբիոնի կրիմինալիստիկական լաբորատորիայում անցկացվեց կր­թահամալիրի ակա­դե­միա­յի օպերատիվ-հետախուզական գոր­ծու­նեու­թյան և քրեագի­տու­թյան ու քրեական դատավա­րու­թյան ամբիոններին կից գիտական խմբակի 2019-2020 ու­սում­­­նական տար­­վա երրորդ նիստը՝ «Քննու­թյան պլանի կազմումը դեպքի վայրի զննության ար­դյունք­ներով» խո­րա­գրով մրցախաղ, որն անցկացվեց կր­թահամալիրի ակա­դեմիայի իրավագիտության ֆակուլտետի բա­կա­լավ­րիատի առկա և հեռակա ուսուց­ման 4-րդ կուրսերի սովորողների միջև:

Գիտական խմբակի նիստին մաս­նակցում էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակա­դե­միայի ՕՀԳ և քրեագիտության ամբիոնի դասախոսական կազ­մը, գի­տա­կան խմբակի ան­դամ­նե­րը, կր­թա­հա­մա­լիրի գիտական բաժնի ներկայացուցիչը:

Մրցախաղի համար ելակետային տվյալները մշակվել և մրցակցին են ներկայացվել սովորողների ուժերով: Մրցախաղի ընթացքում վերլուծվեցին սպանության և բնակարանային գողության խնդիրներ: Մաս­նակիցները մեծ ակտիվությամբ ձեռնամուխ եղան իրենց հանձնարարականների կատարմանը, ցու­ցա­բերեցին ինքնուրույն աշխատելու ունակություններ: Սովորողները կարողացան հաջողությամբ իրաց­նել ձեռք բերած տեսական գիտելիքները:

Վերջում խմբերից յուրաքանչյուրը կազմեց քննության պլան, որի արդյունքներն ամփոփվեցին ձևավորված հանձնաժողովի կողմից: