Նորություններ
Վերադառնալ«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի ցուցադրությունը կրթահամալիրում
Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ու ազգային զարթոնքի ամիս է. սկսած Ավարայրից, շարունակվելով Սարդարապատով և 1992 թվականի մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրումով: Թերթելով մեր ժողովրդի պատմության էջերը՝ կարելի է միանշանակ նշել, որ հաղթանակների հասել ենք միայն համախմբվածության ու համերաշխության շնորհիվ:
Սույն թվականի մայիսի 5-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբում թևածում էր հայրենասիրության ոգին: Ոստիկանության կրթաամալիրը մշտապես առիթ է ստեղծում կրթահամալիրի սովորողների և անձնակազմի ոգիները լցնել ու դաստիարակել հայրենասիրությամբ: Այդ օրը մայիսյան հաղթանակներին ընդառաչ, «Շարմ հոլդինգ» ընկերության կողմից ցուցադրվեց մերօրյա տաղանդաշատ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը:
Հաղթանակի օրվա նախօրեին ձեռք բերած նորօրյա մեր հաղթանակները աշխարհասփյուռ յուրաքանչյուր հայի հպարտանալու և գլուխը բարձր պահելու առիթ տվեց, սակայն այդ հաղթանակները նաև պարտավորեցնող են։
Ոստիկանության կրթահամալիրի ողջ անձանակազմը իր խորհին շնորհակալությունն է հայտնում «Շարմ հոլդինգ» ընկերության տնօրինությանը և անձնակազմին նման հնարավորություն ընձեռնելու համար և վստահ ենք, որ այսպիսի նախաձեռնությունները կկրեն շարունակական բնույթ։