Նորություններ

Վերադառնալ
05.06.2017

Վարպետության դասեր Շվեյցարիայի Ժնև քաղաքում

Վարպետության դասեր Շվեյցարիայի Ժնև քաղաքում

2017թ. ապրիլի 1-ից 19-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի լեզուների ամբիոնի պայմանագրային դասախոս Ռուզաննա Ղուրբանյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում վարպետության դասեր անցկացրեց մետաքսի վրա նկարելու տեխնիկայի  վերաբերյալ:   

     Ժնևի նկարչական ստուդիաների արվեստագետներ Նատալյա Մորգեզը և Նատալի Ռուլեն, համացանցից ծանոթանալով Ռ. Ղուրբանյանի մետաքսի վրա կատարված աշխատանքներին, կապ էին հաստատել վերջինիս հետ և հրավիրել Ժնև՝ վարպետության դասեր անցկացնելու նպատակով:  

    Նատալի Ռուլեն զբաղվում է նաև հոգեբանությամբ և նպատակահարմար է գտել իր ստուդիայում գործող պատանիների և մեծահասակների հոգու և արվեստի խմբակներում արտթերապիա անցկացնել բատիկայի միջոցով: Խմբակների անդամներին հիացրել են հայկական նախշազարդերը, և նրանք հետաքրքրվել են նաև հայկական մշակույթով ու արվեստով: Ռ.Ղուրբանյանը սիրով ներկայացրել է հայկական մանրանկարչությունը, արվեստի այլ ճյուղերը և մշակույթը: Նա նաև Զատկի տոնի կապակցությամբ իր աշխատանքներից նվիրատվություն է արել նկարչական ստուդիայի անդամներին և Ժնևի ռուսական եկեղեցուն:

     Նատալյա Մորգեզը և Նատալի Ռուլեն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռ. Ղուրբանյանին՝ հրավերն ընդունելու, հայկական մշակույթին ծանոթացնելու և վարպետության դասերի համար:

Լուսանկարներ, որոնք հրապուրել են Շվեյցարիայի գործընկերներին։