Նորություններ

Վերադառնալ
06.04.2017

Հաճելի անակնկալ զինվորների մայրերին

Հաճելի անակնկալ զինվորների մայրերին

2017թ. ապրիլի 7-ին հաճելի անակնկալ էր սպասվում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի վճարովի հիմունքներով սովորող, այժմ իրենց ժամկետային ծառայությունն իրականացնող սովորողների մայրերին:

Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանը կրթահամալիրի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմի կողմից շնորհավորական բացիկներ է ուղարկել թվով 65 մայրերի՝ նրանց ցանկանալով քաջառողջություն, երջանկություն և բարեկեցիկ երկար կյանք, մաղթելով նաև խաղաղություն մեր սահմաններին և անվտանգ ծառայություն հայրենիքի պաշտպաններին: