Նորություններ
Վերադառնալ«Ժողովրդավարական ոստիկանություն» թեմայով դասընթացը Ծաղկաձորում
2016թ․ հոկտեմբերի 31-ից նեյեմբերի 3-ը Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Ժողովրդավարական ոստիկանություն» թեմայով դասընթաց, որին մասնակցեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի և քոլեջի 28 ուսանողներ։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի 1-ին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ․ Եսայանը, ով կարևորեց նմանօրինակ ծրագրերի իրականացումը, ինչպես նաև համագործակցությունը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև, նշելով, որ փորձի փոխանակումը և համագործակցությունը կարևոր դեր են խաղում ապագա սերնդի զարգացման գործում։ Մասնակիցներին ողջունելու էր եկել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերով պատասխանատու Բեռնհարդ Ֆրանկլը, ով ընդգծեց նմանատիպ նախաձեռնության անհրաժեշտությունը։
Առաջին օրվա թեման էր «Ոստիկանություն-հասարակություն համագործակցությունը Հայաստանում», որի ընթացքում լսվեցին զեկույցներ ժողովրդավարական ոստիկանության, համայնքային ոստիկանության հայեցակարգի և դրա զարգացման վերաբերյալ , ինչպես նաև ոստիկանության և ԶԼՄ-ների համագործակցության մասին։
Երկրորդ օրվա թեմայի խորագիրն էր «Ընտանեկան բռնությունը և արդյունավետ արձագանքը զոհերի խնդիրներին»։ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի անդամների կողմից պատրաստվել էին զեկույցներ, զանազան վարժություններ և խաղեր ընտանեկան բռնության տեսակների, ինչպես նաև հոգեբանական բռնությունների մասին։
Երրորդ օրվա ընթացքում ուսումնասիրվեցին ճգնաժամային իրավիճակներում կոնֆլիկտների լուծման համար անհրաժեշտ կարողությունների և հմտությունների զարգացման մեթոդները, իսկ վերջին չորրորդ օրը՝ ոստիկանության արժեքներն ու էթիկան։