Նորություններ

Վերադառնալ
08.12.2016

Տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագրի խմբագրական խորհրդի առաջին նիստը

Տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագրի խմբագրական խորհրդի առաջին նիստը

2016թ․ դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Օրենքի պատվար» գիտամեթոդական ամսագրի խմբագրական խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում էին գլխավոր խմբագիր, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ, ի․գ․թ․ Տիգրան Եսայանը, գլխավոր խմբագրի տեղակալ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի պետ, ոստիկանության կապիտան, ի․գ․թ․ Արտակ Մնացականյանը, խմբագրական խորհրդի մնացած անդամները և պատասխանատու քարտուղարը։ Նիստի ընթացքում ներկայացվեց ամսագրի աշխատանքների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը։