Նորություններ

Վերադառնալ
10.03.2017

Այսօր կրթահամալիրում էին մրցույթի հաղթողները

Այսօր կրթահամալիրում էին մրցույթի հաղթողները

ՀՀ ոստիկանության կրթահամալիրն իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր մրցույթ, որի հաղթողներին սպասվում  էին անակնկալ նվերներ։  Մրցույթի մասնակիցները մարտի 1-ից 3-ը կայանալիք «Կրթություն և կարիերա XXI դար» EXPO 2017 միջոցառման ժամանակ պետք է նկարվեին ոստիկանական գլխարկով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի տաղավարում: Նկարները տեղադրվել էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ֆեյսբուքյան էջում: Մրցույթի արդյունքում  ամենաշատ հավանություն (like) ստացած մասնակիցները ճանաչվեցին հաղթողներ:

Եվ ահա՝ հասել է պահը. այսօր ՀՀ ոստիկանության կրթահամալիր հյուրընկալվել էին մրցույթի հաղթողները՝ Անահիտ Պողոսյանը, Գայանե Հակոբյանը և Սոնա Մովսիսյանը:  Հյուրերը՝ կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի տեսուչների ուղեկցությամբ շրջայց կատարեցին կրթահամալիրի տարածքում. եղան Ժամանակակից մարզագույքով հագեցած  մարզադահլիճիներում, հարգանքի տուրք մատուցեցին  Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշակոթողին, շրջեցին  ՀՀ ոստիկանության պատմության թանգարանում:

Հաղթողներն առիթ ունեցան ծանոթանալու  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանի հետ, ով շնորհակալություն հայտնեց  հյուրերին մրցույթին մասնակցելու համար՝ նշելով, որ նրանք առաջինն էին, որ մասնակից դարձան  և հաղթեցին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կազմակերպած առաջին մրցույթին: Իսկ հանդիպման ավարտին  Տ. Եսայանը հյուրերին  հուշանվերներ հանձնեց ՝ հետագա հանդիպումների ակնկալիքով: