Նորություններ

Վերադառնալ
13.03.2017

Անցկացվեց գիտական խմբակների համատեղ նիստը՝ վիկտորինայի ձևաչափով

Անցկացվեց գիտական խմբակների համատեղ նիստը՝ վիկտորինայի ձևաչափով

2017 թվականի մարտի 10-ին անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ու քրեական դատավարության ամբիոններին կից գիտական խմբակների համատեղ նիստը՝ վիկտորինայի ձևաչափով:  

Վիկտորինային մասնակցում էին ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վճարովի և անվճար ուսուցման կուրսերի 24 սովորողներ, որոնց տրվել էին նույնական առաջադրանքներ քրեական իրավունքի և քրեական դատավարության բնագավառներից:   

Վիկտորինայի հաղթող ճանաչվեցին անվճար ուսուցման 2-րդ կուրսի սովորողներ Գագիկ Սաֆարյանը, Արեգ Խաչատրյանը, 3-րդ կուրսի սովորողներ Յուրիկ Սրապիոնյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Արաքսյա Մկրտչյանը և Շուշան Ավետիսյանը: Հաղթողները պարգևատրվեցին քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի դասախոսական կազմի հեղինակած գրքերով: