Ալեքսեյ Հեքիմյանի ծննդյան օրվան նվիրված միջոցառումը
Մայիսի 10-ին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում ՀՀ ներքին գործերի նախարարության աջակցությամբ և Թովմասյան հիմնադրամի նախաձեռնությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված խորհրդային միլիցիայի գեներալ-մայոր Ալեքսեյ Հեքիմյանի ծննդյան օրվան։
Ներկա էին ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի պետ, ոստիկանության գնդապետ Մ․ Մուրադյանը, պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Մ․Մարկոսյանը, ղեկավար կազմը, Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուներից խորհրդի նախագահ, բարերար Արտակ Թովմասյանը, ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը և Մոսկվայի տան տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Հյուրերը շրջեցին Կրթահամալիրի տարածքով, հարգանքի տուրք մատուցեցին ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին, այնուհետև Թովմասյան հիմնադրամի աջակցությամբ տեղադրված մեծանուն կոմպոզիտոր, խորհրդային միլիցիայի գեներալ-մայոր Ալեքսեյ Հեքիմյանի կիսանդրու մոտ տեղի ունեցավ ցերեկույթ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտորին։
Հնչեցին Ալեքսեյ Հեքիմյանի հեղինակային՝ «Բարի արագիլ», «Կռունկ» «Բարով եկար», «Երգիր ինձ համար» երգերը։ Միջոցառմանը ելույթ ունեցան Ռոմանոս Մելիքյանի անվան պետական քոլեջի փոխտնօրեն Արման Նիկոլյանը, քոլեջի սաները, ինչպես նաև երգիչներ Սյուզի Արամյանը և Գևորգ Պողոսյանը։
Ցերեկույթն ամփոփվեց մեծանուն կոմպոզիտորի մասին հիշողություններով և անջնջելի պատմություններով։