Նորություններ

Վերադառնալ
12.03.2018

«Թուրքմենչայի պայմանագիր - 190 տարի. պատմությունը և ներկան»

«Թուրքմենչայի պայմանագիր - 190 տարի. պատմությունը և ներկան»

2018թ. մարտի 6-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի մի խումբ սովորողներ և դասախոսներ մասնակցեցին «Թուրքմենչայի պայմանագիր - 190 տարի. պատմությունը և ներկան» խորագիրը կրող միջազգային գիտագործնական համաժողովին, որը կազմակերպվել էր Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի կողմից՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանության, գիտակրթական կենտրոնների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Համաժողովն անցկացվեց Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում, որտեղ իրենց գիտական ելույթներով հանդես եկան ՀՀ և ՌԴ ականավոր պատմաբան-գիտնականները: Ոստիկանության կրթահամալիրից ելույթով հանդես եկավ Կրթության որակի ապահովման բաժանմունքի պետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Տ. Խաչատրյանը:

Համաժողովի ընթացքում հնչեցին տարբեր գիտական հետաքրքիր զեկույցներ և ծավալվեց առողջ գիտական բանավեճ: