Նորություններ
ՎերադառնալԵրևանի թիվ 105 դպրոցի սաները կրթահամալիրում
2017 թվականի հոկտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի նախաձեռնությամբ ՀՀ ոստիկանության կրթահամալիր էին այցելել Երևանի թիվ 105 ավագ դպրոցի սաները: Այցելության նպատակը կրթահամալիրի առօրյային ծանոթալն էր: Այցելությունը սկսվեց Արցախյան պատերազմի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հուշակոթողին ծաղիկներ դնելով: Այնուհետև դպրոցականների համար կազմակերպվեց շրջայց կրթահամալիրի տարածքով: Հյուրերը այցելեցին ոստիկանության կրթահամալիրում գտնվող ոստիկանության պատմության թանգարան և ծանոթացան Հայաստանի ոստիկանության պատմությանը: Դպրոցականները եղան նաև կրթահամալիրի մարզադահլիճում և հրաձգարանում:
Նախաձեռնությունն ավարտվեց Մալաթիայի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ոստիկաների և 105 ավագ դպրոցի սաների թիմերի միջև ֆուտբոլային խաղով: