Նորություններ
ՎերադառնալՀավերժ ներկա բացական
Սույն թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբում տեղի ունեցավ Հայ մեծանուն բանաստեղծ Պարույր Սևակին նվիրված հուշ-ցերեկույթ.
Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալները, անձնակազմը և սովորողները: Միջոցառումը կազմակերպել էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Աննա Սարուխանյանը և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակումբի ռեժիսոր Լիանա Սահակյանը կրթահամալիրի սովորողների ակտիվ մասնակցությամբ:
Ուղիղ երեք տասնամյակ տևեց Պարույր Սևակի ստեղծագործական կյանքը, որ հագեցած էր բանաստեղծական նոր ուղիների անդադրում, խիզախ որոնումներով, հայտնություններով ու հաղթանակներով: Պարույր Սևակը հայ ժողովրդի հավատարիմ զավակն ու նրա ճշմարիտ բանաստեղծն է. նա ժամանակին եկավ իր քնարով և լույսով մխիթարելու իր ժողովրդին ու գնաց անժամանակ:
Հուշ-ցերեկույթը հետապնդում էր մի նպատակ, այն էր, որ այսօր Պարույր Սևակը կա իր ժողովրդի սրտում, նրա գիրը՝ անմահ է, անունը՝ հավերժ, և իզուր չէ ասված՝ «Հավերժ ներկա բացական»:
Միջոցառման ավարտին Պարույր Սևակի որդին՝ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը իր շնորհակալության խոսքը հայտնեց կազմակերպիչներին և սովորողներին, այնուհետև մասնակիցներին հանձնեց Պարույր Սևակի գրքերից՝ իր մակագրությամբ: