Նորություններ
Վերադառնալ«Դինամո»-ի մեդալներն հանձնվեցին ոստիկաններին
Մարտի 14-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տոնական տրամադրություն էր:
Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության նախագահի 1-ին տեղակալ, ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանի նախաձեռնությամբ պարգևատրվում էին սպորտի բնագավառում հաջողություններ գրանցած ոստիկանները:
Միջոցառմանը մեդալներ հանձնելու արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը:
Գ.Հայրապետյանը մեծ ոգևորությամբ խոսեց ոստիկանների սպորտային բարձր պատրաստվածության և զգալի առաջընթացի մասին:
Մեդալները ոստիկաններին շնորհել էր ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը, իսկ այն հանձնելու պատիվ էր ստացել Գ. Հայրապետյանն, ով վերջում նաև Հովհ.Վարյանին հանձնեց գավաթ՝ որպես 2016թ. մարտական և ֆիզիկական պատրաստականությունից բարձր առաջադիմություն ցուցաբերած հաստատության ղեկավար:
Հովհ.Վարյանը միջոցառման վերջում շնորհակալություն հայտնեց պարգևների համար՝ ընգծելով, որ ոստիկանի կարևորագույն արժեքներից մեկը նաև ֆիզիկական պատրաստվածությունն է, իսկ Գ․Հայրապետյանն էլ ավելացրեց, որ «Դինամոյի» դռները միշտ բաց են ոստիկանների առաջ և մարզօջախն այսուհետ էլ լինելու է ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության հուսալի գրավականը: