Նորություններ
ՎերադառնալՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավաբանական կլինիկայի գործունեության մեկնարկը
2019 թվականի մարտի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավաբանական կլինիկայի բացման միջոցառումը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Մ. Բաբայանը, կրթահամալիրի ղեկավարությունը, իրավաբանական կլինիկայի սովորողները, ինչպես նաև փաստաբան Լ. Ենոքյանը:
Բացման խոսքով հանդես եկավ Մ. Բաբայանը: Նա շնորհավորեց իրավաբանական կլինիկայի գործունեության մեկնարկի կապակցությամբ, կարևորեց կլինիկայի դերը տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ընձեռելու հարցում: Միաժամանակ երախտագիտություն հայտնեց փաստաբան Լ. Ենոքյանին իրավաբանական կլինիկայի հետ համագործակցության համար:
Շնորհավորանքի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ՀՀ ոստիկանության գնդապետ Տ. Եսայանը: Նա ընդգծեց իրավաբանական կլինիկայի դերը նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հասարակական պատասխանատվության բարձրացման գործում, ինչպես նաև կարևորեց բնակչությանը քաղաքացիաիրավական և քրեաիրավական հարցերով խորհրդատվություն տրամադրելու հանգամանքը: