Նորություններ
ՎերադառնալՇնորհավո՛ր ոստիկանության 99-րդ տարեդարձը
Հարգելի գործընկերներ, ոստիկան վետերաններ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության 99-րդ ամյակի կապակցությամբ: Կասկածից վեր է, որ մեզանից յուրաքանչյուրն իր մեծ ներդրումն ունի ոստիկանության համակարգում: Թեկուզ ոչ բարձրաձայն, բայց հոգու խորքում յուրաքանչյուր ոք ամեն օր գնահատում է այն դժվարին ու պատասխանատու աշխատանքի արդյունքը, որ կատարվում է մեր կողմից: Եվ դա պատահական չէ, քանզի դուք՝ ձեր անուրանալի ներդրումն ունենալով մեր պետության կայունացման գործում, այսօր էլ շարունակում եք նվիրումով ծառայել մեր ժողովրդին:
Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ ձեզ քաջառողջություն և աշխատանքային նոր ձեռքբերումներ՝ հանուն Հայաստանի Հանրապետոթյան և մեր ժողովրդի անվտանգության ու առաջընթացի:
«Երջանիկ է այն մարդը,ով հաճույքով աշխատանքի է գնում և ուրախ տուն է վերադառնում»:
Երաջանիկ եղեք....