Նորություններ

Վերադառնալ
14.04.2017

Պետական պարգևներ Ոստիկանության օրվա կապակցությամբ

Պետական պարգևներ Ոստիկանության օրվա կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն արդեն 99 տարի հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանման, քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքն է:

Ոստիկանության օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարի գործում ունեցած ավանդի համար պետական պարգևների արժանացան ոստիկանության մի խումբ ծառայողներ, որոնց թվում էր նաև ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության գնդապետ Գագիկ Թահարի Գրիգորյանը:

Պարգևները հանձնեց Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը:

Շնորհավորում ենք Գագիկ Գրիգորյանին և մաղթում արդյունավետ և բեղմնավոր աշխատանք ոստիկանության ծառայողների նոր սերունդներ կրթելու պատասխանատու և դժվարին առաքելությունում, հաջողություն և վճռականություն ստանձնած պատվաբեր գործում: