Վերադառնալ
15.12.2022

Հանդիպում ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի շրջանակում

Հանդիպում ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի շրջանակում

     Դեկտեմբերի 15-ին առցանց եղանակով տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ բարձրագույն ուսումնական հաստատությունների ասոցիացիայի և սոցիալ-իրավական հետազոտությունների միջազգային գիտական լաբորատորիայի հերթական հանդիպումը, որը կազմակերպեց և անցկացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրը։ Հանդիպմանը մասնակցեցին ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան, Բելառուսի Հանրապետության  ՆԳՆ Մոգիլյովի  ինստիտուտը, Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ակադեմիան, Բելառուսի Հանրապետության  քննչական կոմիտեի որակավորման բարձրացման և վերապատրաստման ինստիտուտը, Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ Ալմաթայի Մ. Եսբուլատովի անվան ակադեմիան, Ղազախստանի Հանրապետության ՆԳՆ Կարագանդայի Բ. Բեյսենովի անվան ակադեմիան, Ղրղզստանի Հանրապետության ՆԳՆ ակադեմիան և Տաջիկստանի Հանրապետության ՆԳՆ ակադեմիան: Կրթահամալիրից մասնակցեցին նաև ՈՒՄ վարչության միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գրիգորի Դավթյանը և Ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի պետ, ոստիկանության փոխգնդապետ, ի․գ․թ․, դոցենտ Հռիփսիմե Խաչատրյանը։

Մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ  Կրթահամալիրի պետ, ի․գ․թ․, դոցենտ, ոստիկանության գնդապետ Մանուկ Մուրադյանը, որը ողջունեց մասնակիցներին և մաղթեց  արդյունավետ աշխատանքային հանդիպում՝ ընդգծելով միջազգային այս կառույցի կարևորությունն ու դրա շրջանակներում իրականացվող գիտական աշխատանքները։ Միջոցառումը վարում էր Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ի․գ․թ․, դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Միսակ Մարկոսյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ասոցիացիայի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը, անդամ ուսումնական հաստատությունների ներկայացրած առաջարկները, հաստատվեց 2023 թվականի աշխատանքային պլանը, իսկ նիստի հաջորդ մասը նվիրված էր սոցիալ-իրավական հետազոտությունների միջազգային գիտական լաբորատորիային։