Նորություններ

Վերադառնալ
16.01.2017

2016 թ. ընթացքում կատարված աշխատանքների ամփոփում

2016 թ. ընթացքում կատարված աշխատանքների ամփոփում

2017 թվականի հունվարի 16-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի խորհրդի ընդլայնված նիստ՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Գ. Ս. Համբարձումյանի մասնակցությամբ, որին, խորհրդի անդամներից բացի, ներկա էին կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցներ, որտեղ կատարվեց 2016 թվականի ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ստորաբաժանումների տարեկան հաշվետվությունների քննարկումը և ամփոփումը:

Հաշվետու ելույթներով հանդես եկան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ կադրերի և անձնակազմի գծով, ինքը և անձնակազմի հետ տարվող աշխատանքների և կադրերի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Գ. Մալխասյանը,  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գ.Գ.Գևորգյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի  պետ, իրավաբանական  գիտությունների  թեկնածու,  ոստիկանության  կապիտան Ա. Ս. Մնացականյանը,  ՀՀ ոստիկանության կրթահամալիրի վերապատրաստման և ատեստավորման ֆակուլտետի պետ, ոստիկանության գնդապետ Տ.Պ.Բաղդասարյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի պետ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության գնդապետ Ա.Պ.Ղազարյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի պետ, ոստիկանության գնդապետ Ա.Է.Սուքիասյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի հատուկ պատրաստականության կրթաճյուղի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գ․ Ա․ Ջաղացպանյանը. ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ ծառայության գծով, ինքը և ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Ա. Ա. Գալստյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ տնտեսական ապահովման գծով, ոստիկանության փոխգնդապետ Ա.Հ. Գալոյանը:

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի խորհուրդը, ամփոփելով 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, դրանք գնահատեց բավարար: