Նորություններ

Վերադառնալ
16.03.2017

Կրթահամալիրի խորհրդի թիվ 2 նիստը

Կրթահամալիրի խորհրդի թիվ 2 նիստը

Սույն թվականի մարտի 15-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի խորհրդի թիվ 2 նիստը: Նիստի օրակարգում դրված էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի վճարովի ուսուցման սովորողների     2016-2017 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական վարձավճարների մասնակի փոխհատուցման հարցի քննարկումը:

Ելույթ ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Մ. Հ. Մուրադյանը:

Կրթահամալիրի խորհուրդը ուսման վարձավճարների մասնակի փոխհատուցման հարցով դիմել էին 28 սովորողներ, որոնցից դրական պատասխան տրվեց 23-ին: