Հայտարարություններ
Վերադառնալ16.05.2019
Հայտարարություն

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավաբանական կլինիկայում անվճար իրականացվում է իրավաբանական խորհրդատվություն՝ քրեաիրավական և քաղաքացիաիրավական հարցերով:
Իրավաբանական խորհրդատվությունը փաստաբանի ղեկավարությամբ տրամադրում են ՀՀ ոստիկանության կրթահամալիրի Իրավաբանական կլինիկայի անդամ սովորողները:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավաբանական կլինիկայում քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է յուրաքանչյուր աշխատանքային չորեքշաբթի՝ ժամը 15:00-ից մինչև 17:00-ն:
Խորհրդատվություն ստանալու համար կարող եք այցելել ՀՀ ոստիկանության կրթահամալիրի իրավաբանական կլինիկայի գրասենյակ՝ ք. Երևան, Ծովակալ Իսակովի 29 կամ հարցերն ուղղել legalclinic2018@mail.ru էլեկտրոնային հասցեով: