Նորություններ

Վերադառնալ
16.05.2019

Կրթահամալիրի սովորողները շարունակում են ներկայացնել կրթահամալիրը Երևանի դպրոցներում

Կրթահամալիրի սովորողները շարունակում են ներկայացնել կրթահամալիրը Երևանի դպրոցներում

2019 թվականի մայիսի 16-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսունողական խորհուրդը ոստիկանության մայոր Տաթևիկ Թևոսյանի և ոստիկանության կապիտան Դավիթ Օհանյանի գլխավորությամբ հերթական ճանաչողական այցը կատարեց Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 և Ջիվան Աբրահամյանի անվան թիվ 111 հիմնական դպրոցներ: Այցի նպատակն էր ներակայացնել ՀՀ ոստիկանության կրթահամալիրը:

Բացման խոսքով հանդես եկավ իրավաբանական կլինիկայի անդամ Սերգեյ Բադալյանը, այնուհետև Սամվել Հակոբյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրը, որից հետո Լիլյա Հովակիմյանը և Ժաննա Սահակյանը անդրադարձան առկա անվճար և վճարովի ուսուցման առավելություններին:

Սերգեյ Բադալյանը ներկայացրեց կրթահամալիրում գործող իրավաբանական կլինիկան՝ միաժամանակ նշելով, որ աշակերտներն ու ուսուցչական անձնակազմը կարող են ստանալ անվճար իրավաբանական խորհրդատվություն:

 Այցի ընթացքում ուսանողական խորհրդի անդամները պատասխանեցին դպրոցականների հարցերին: