Վերադառնալ
18.09.2024

Քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոններին կից գիտական խմբակի նիստ

Քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոններին կից  գիտական խմբակի նիստ

   2024 թվականի սեպտեմբերի 17-ին անցկացվեց ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի գիտական խմբակի  2024-2025 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի նիստը: Նիստի թեման էր՝ «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման խնդրի շուրջ»։   

 Նիստին հրավիրված էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության բժշկական թմրադեղերի անօրինական շրջանառության և տարածման դեմ պայքարի բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Ա․ Թադևոսյանը։ Նա ներկայացրեց ՀՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության վիճակը, ծավալները, պատճառներն ու պայմանները, ինչպես նաև ոլորտի միջազգային փորձի ուսումնասիրությունն ու հակազդման ուղղությունները։

   Նիստի ընթացքում  ծավալվեց ակտիվ քննարկում: