Լույս է տեսել հերթական մենագրությունը
Լույս է տեսել ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի կողմից տպագրության երաշխավորված Կրթահամալիրի ակադեմիայի դասախոս, ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության քրեագիտական հետազոտությունների բաժնի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արայիկ Վարդգեսի Ասլանյանի հեղինակած «Փորձագետի եզրակացության, կարծիքի և ցուցմունքի գնահատման դատական առանձնահատկությունները։ Փորձագիտական սխալները և դրանց պատճառները» մենագրությունը։
Մենագրությունը նվիրված է դատական փորձաքննությունների ոլորտին վերաբերող տեսաիրավական և մեթոդական կարևորության այն հարցերին, որոնք էական նշանակություն ունեն փորձագետի եզրակացության, կարծիքի և ցուցմունքի քրեադատական ընկալման, դրանց ապացուցողական առանձնահատկությունների իրավական գնահատման, փորձագետի ներքին համոզմունքի ձևավորման, դատափորձագիտական ոլորտի ընդհանուր կայացման և զարգացման համար։ Մենագրությունը կարող է օգտակար լինել ինչպես դասավանդողների և ուսանողների, այնպես էլ ոլորտի այլ մասնագետների համար։