Նորություններ

Վերադառնալ
18.03.2019

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընթերցանության մարաթոն

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընթերցանության մարաթոն

Մարտի 20-ի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան ընդառաջ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ֆրանսերենի խմբի սովորողները՝ ոստիկանության գնդապետ Ա.Հայրապետյանի  գլխավորությամբ,  հայկական «Ալիանս ֆրանսեզ»-ում մասնակցեցին ընթերցանության մարաթոնին։ Մարաթոնը կազմակերպվում և անցկացվում է ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ մի շարք երկրներում, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում։ Մարաթոնի մասնակիցներն ամբողջ օրվա ընթացքում ընթերցում էին Ժան Մարք Տուրինեի «Գետերի Տեոն» վեպը, որն արժանացել է ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հատուկ մրցանակի։ Սովորողները  ծանոթացան ընթերցվող վեպի  բովանդակությանը և հնարավորություն ունեցան  շփվելու ֆրանսախոս հայերի հետ։ Մարաթոնի մասնակից կրթահամալիրի սաները, օրվա խորհրդով և ֆրանսիական մշակութային միջավայրով ոգեշնչված, խոստացան այսուհետ կրկնապատիկ ջանասիրությամբ կատարելագործել ֆրանսերենի իմացությունը։