Նորություններ

Վերադառնալ
19.04.2017

Լույս տեսավ «Պատիվ ունեմ» պաշտոնաթերթը

Լույս տեսավ «Պատիվ ունեմ» պաշտոնաթերթը

ՀՀ ոստիկանության օրվա նախօրեին լույս տեսավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի «Պատիվ ունեմ» պաշտոնաթերթի անդրանիկ համարը:

«Պատիվ ունեմ» պաշտոնաթերթը  ՀՀ   ոստիկանության կրթահամալիրի   պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես  Վարյանի հերթական նախաձեռնությունն էր, որը կյանքի կոչվեց շնորհիվ վերջինիս աննկուն  կամքի և աշխատասիրության և թերթի պատասխանատուների ջանքերի շնորհիվ:

Պաշտոնաթերթը հանդիսանալու է լայն հնարավորություններ ընձեռնող գիտական, կազմակերպչական, լրատվական տարածք և կոչված է ոչ միայն լուսաբանելու կրթահամալիրի գործունեության կարևոր իրադարձությունները, այլև խթանելու նոր նախաձեռնությունների ու գաղափարների իրագործումը: Այն խոսքի հարթակ է հանդիսանալու ինչպես անձնակազմի, այնպես էլ սովորողների համար:

Պաշտոնաթերթի անդրանիկ համարում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը, ով շնորհավորելով այս հրաշալի ձեռնարկումը կյանքի կոչելու առթիվ` մաղթել է ձեռքբերոմներ նաև այս ասպարեզում: