Դասախաղ`«Ոստիկանության ծառայողի էթիկա և բարեվարքություն» առարկայի շրջանակներում
![Դասախաղ`«Ոստիկանության ծառայողի էթիկա և բարեվարքություն» առարկայի շրջանակներում Դասախաղ`«Ոստիկանության ծառայողի էթիկա և բարեվարքություն» առարկայի շրջանակներում](/resources/policeacademy/img/news/big/1671454369,0731.jpeg)
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջի 2-րդ կուրսի սովորողները մասնակցեցին հասարակագիտական առարկաների և հոգեբանության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության փոխգնդապետ Ա․ Գրիգորյանի կազմակերպած գործնական դասախաղ-քննարկմանը` «Ոստիկանության ծառայողի էթիկա և բարեվարքություն» առարկայի շրջանակներում։ Դասախաղի թեման էր՝ «Մասնագիտական էթիկան՝ որպես ոստիկանի բարեվարքության խթանման և բարոյական խնդիրների հաղթահարման ուղենիշ»:
Էթիկական դասախաղի նպատակն էր սովորողների մոտ ամրապնդել էթիկայի խնդիրների և բարեվարքության խթանմանն ուղղված գիտելիքները, նաև թե ինչպես է անձի բարոյականության ձևավորումը ներառում էթիկական ստանդարտներն ու վարքագիծը, ինչպես է այդ հարաբերությունն ազդում ոստիկանության ծառայողների մասնագիտական արդյունավետության վրա։
Ընթացքում սովորողներին ուղղվեցին հարց-խնդիրներ, քննարկվեցին այդ խնդիրների պատասխանները, նաև անդրադարձան էթիկայի նորմերի չպահպանման հետևանքներին` հաշվի առնելով համապատասխան օրենքները։ Վերջում սովորողներն ուսուցողական ֆիլմ դիտեցին ոստիկանի բարեվարքության և մասնագիտական ընտրության կարևորության մասին։