Վերադառնալ
20.03.2020

ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ

ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ

«Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 21-րդ կետը սահմանում է, որ արտակարգ դրության ամբողջ ընթացքում դադարեցվում է ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը` բացառությամբ հեռավար ուսուցման:   

Նշված որոշման հիման վրա ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի կողմից տրվել է հրաման «Արտակարգ դրության ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության կրթահամալիրում ուսումնական գործընթացը մասամբ հեռավար ուսուցման ձևով իրականացնելու մասին»: Համաձայն նշված հրամանի՝ մինչև արտակարգ դրության իրավական ռեժիմի դադարեցումը ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար և վճարովի ուսուցման առաջին, երկրորդ, երրորդ կուրսերի, մագիստրատուրայի առկա ուսուցման առաջին կուրսի, քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի առաջին և երկրորդ կուրսերի ուսումնական պարապմունքներն իրականացվելու են հեռավար ուսուցմամբ:   

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սիրելի՛ սովորողներ և ծառայողներ, կարճ ժամանակում բոլորդ ձեր անմիջական ղեկավարներից կստանաք համապատասխան հանձնարարականները և պարզաբանումները հեռավար ուսուցման գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար: