Նորություններ
Վերադառնալ2013թ.ի մայիսի 25-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց «Ինչ՞: Որտեղ՞:Երբ՞:» ինտելեկտուալ խաղը
2013թ.ի մայիսի 25-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց «Ինչ՞: Որտեղ՞:Երբ՞:»
ինտելեկտուալ խաղը, որի ընթացքում կրթահամալիրի դասախոսական և վարչական կազմի թիմը պատասխանեց սովորողների կողմից կրթահամալիրի սովորողների խորհրդին ներկայացված և վերջինիս կողմից ընտրված հարցերին: Թիմի կազմում ընդգրկած էին կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Գևորգյանը, կրթահամալիրի քոլեջի տեխնիկական առարկաների ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Ոսկանյանը, կրթահամալիրի քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի պետի տեղակալ, ի.գ.թ., ոստիկանության փոխգնդապետ Արտակ Հովհաննիսյանը, կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դոցենտ, ի.գ.թ., ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Իսրայելյանը, կրթահամալիրի քոլեջի լեզուների և հասարակագիտական առարկաների ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության մայոր Արթուր Սարգսյանը և կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության կրթական բարեփոխումների և միջազգային համագործակցության բաժնի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Կարինե Սաֆարյանը: Խաղն անցավ հետաքրքիր պայքարում և ավարտվեց կրթահամալիրի դասախոսական և վարչական կազմի թիմի հաղթանակով` 6:2 հաշվով: Խաղի լավագույն գիտակ ճանաչվեց Գագիկ Գևորգյանը: Լավագույն հարցի հեղինակ ճանաչվեց կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա վճարովի ուսուցման բակալավրիատի 1-ին կուրսի ուսանողուհի Մարինե Խեչումյանը: