Նորություններ
Վերադառնալ2013թ. դեկտեմբերի 3-ից 4-ը տեղի ունեցավ Եվրոպական ոստիկականական քոլեջի (CEPOL) ներկայացուցիչների այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր
![2013թ. դեկտեմբերի 3-ից 4-ը տեղի ունեցավ Եվրոպական ոստիկականական քոլեջի (CEPOL) ներկայացուցիչների այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր 2013թ. դեկտեմբերի 3-ից 4-ը տեղի ունեցավ Եվրոպական ոստիկականական քոլեջի (CEPOL) ներկայացուցիչների այցը ՀՀ ոստիկանության կրթահամալիր](/resources/policeacademy/img/news/big/1387195946,9587.jpeg)
2013թ. դեկտեմբերի 3-ից 4-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիր այցելեցին Եվրոպական ոստիկականական քոլեջի (CEPOL) ներկայացուցիչները` Բելգիայի մասնաճյուղի տնօրեն Ալան Ռյուելը և Իսպանիայի մասնաճյուղի գիտահետազոտական հարցերով թղթակից Խոսե Ալբերտո Ռամիրեսը: Այցի նպատակն էր քննարկել Եվրոպական ոստիկանական քոլեջի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի միջև ոստիկանական կրթության ոլորտում համագործակցության հաստատման հնարավորությունը, համագործակցության ոլորտներն ու եղանակները:
Եվրոպական ոստիկանական քոլեջի ներկայացուցիչները դեկտեմբերի 3-ին հանդիպում ունեցան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ. Վարյանի, կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Տ.Եսայանի և կրթահամալիրի ստորաբաժանումների պետերի հետ: Հանդիպման ընթացքում ստորաբաժանման պետերը ներկայացրեցին կրթահամալիրի կողմից առաջարկվող և իրականացվող կրթական ծրագրերը:
CEPOL-ի ներկայացուցիչները ներկայացրեցին CEPOL-ի կառուցվածքը, նպատակներն ու խնդիրները, առաջարկվող դասընթացներն ու սեմինարները և այլն:
CEPOL-ի ներկայացուցիչները հնարավորություն ունեցան հանդիպելու ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հանդիպումը անցավ CEPOL-ի կողմից առաջարկվող դասընթացների, սեմինարների, ճանաչողական այցերի և այլ միջոցառումների վերաբերյալ բուռն քննարկումների մթնոլորտում:
ՀՀ ոստիկանության կրթահամալիր