Նորություններ

Վերադառնալ
25.05.2013

2013թ.ի մայիսի 25-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց «Ինչ՞: Որտեղ՞:Երբ՞:» ինտելեկտուալ խաղը

 2013թ.ի մայիսի 25-ին  ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց «Ինչ՞: Որտեղ՞:Երբ՞:» ինտելեկտուալ խաղը

 2013թ.ի մայիսի 25-ին  ՀՀ ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց   «Ինչ՞: Որտեղ՞:Երբ՞:» 
ինտելեկտուալ խաղը, որի ընթացքում կրթահամալիրի դասախոսական և վարչական կազմի թիմը պատասխանեց սովորողների կողմից կրթահամալիրի սովորողների խորհրդին ներկայացված և վերջինիս կողմից ընտրված հարցերին: Թիմի կազմում ընդգրկած էին կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Գևորգյանը, կրթահամալիրի քոլեջի տեխնիկական առարկաների ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Ոսկանյանը, կ
րթահամալիրի քոլեջի ոստիկանական միջին մասնագիտական կրթության ֆակուլտետի պետի տեղակալ, ի.գ.թ., ոստիկանության փոխգնդապետ Արտակ Հովհաննիսյանը, կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի դոցենտ, ի.գ.թ., ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Իսրայելյանը, կրթահամալիրի քոլեջի լեզուների և հասարակագիտական առարկաների ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության մայոր Արթուր Սարգսյանը և կրթահամալիրի ուսումնամեթոդական և զարգացման վարչության կրթական բարեփոխումների և միջազգային համագործակցության բաժնի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Կարինե Սաֆարյանը: Խաղն անցավ հետաքրքիր պայքարում և ավարտվեց կրթահամալիրի դասախոսական և վարչական կազմի թիմի հաղթանակով` 6:2 հաշվով: Խաղի լավագույն գիտակ ճանաչվեց Գագիկ Գևորգյանը: Լավագույն հարցի հեղինակ ճանաչվեց կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա վճարովի ուսուցման բակալավրիատի 1-ին կուրսի ուսանողուհի Մարինե Խեչումյանը: