Նորություններ
ՎերադառնալՏեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 2015-2016 ուստարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը
Հուլիսի 29-ին տեղի ունեցավ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 2015-2016 ուսումնական տարվա շրջանավարտների դիպլոմների և կրծքանշանների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին կրթահամալիրի ղեկավար կազմը, դասախոսները, ներկա էին նաև շրջանավարտների ծնողները:
Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտները դիպլոմները ստացան` որպես ոստիկանի պատասխանատու գործը ստանձնելու պատրաստականության հավաստագիր: Քառասունմեկ շրջանավարտներից հինգը արժանացան գերազանցության դիպլոմի:
Նորընծա սպաների հանդիսավոր քայլերթից հետո ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը նրանց բարի երթ մաղթեց ոստիկանի դժվարին, բայց պատվավոր առաքելության իրականացման ճանապարհին: Շնորհակալական խոսքով հանդես եկան շրջանավարտներն ու ծնողները:
Հանդիսավոր արարողության ավարտից հետո շրջանավարտները ծաղիկներ խոնարհեցին ծառայության ընթացքում զոհված ոստիկանության ծառայողների հուշակոթողին: