Նորություններ
ՎերադառնալՊոեզիայի միջազգային օրը կրթահամալիրում նշվեց Սևան քաղաքի դպրոցականների հետ
Մարտի 21-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում առօրյան սովորականից տարբերվում էր. նախ՝ այսօր պոեզիայի միջազգային օրն է, ապա՝ ճանաչողական այցով կրթահամալիր էին այցելել Սևանի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցի աշակերտները՝ դպրոցի փոխտնօրեն Լաուրա Սոլոմոնյանի գլխավորությամբ։ Նրանց դիմավորեցին թանգարանի առաջատար մասնագետ Դավիթ Հովսեփյանը և միջազգային համագործակցության և ՏՏ ներդրման բաժնի ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Էլյա Կարապետյանը։
Հյուրերը հետաքրքրված էին մերօրյա ոստիկանի գործունեությամբ և լի էին ոստիկան դառնալու վճռականությամբ։ Աշակերտները եղան մարզադահլիճում, հիացան կրթահամալիրի տարածքում գտնվող հուշակոթողներով, իսկ պատմության թանգարանում ծանոթացան հայոց ոստիկանության տարբեր ժամանակների գործունեությանը և փառահեղ անցյալին։
Օրվա խորհրդով ոգևորված դպրոցականներից Շողեր Գալստյանը կրթահամալիրում Ե. Չարենցի կիսանդրու մոտ ասմունքեց մեծն բանաստեղծի հայտնի Տաղ անձնական ստեղծագործությունը:
Տեսնելով հայ կոմպոզիտոր Ա. Հեքիմյանի կիսանդրին՝ հյուրերը հաճելիորեն զարմացան, երբ իմացան, որ նա եղել է միլիցիայի գեներալ-մայոր։
Աշակերտները մեծ տպավորություններով հեռացան՝ որպես սովորող վերադառնալու ակնկալիքով։