Նորություններ
ՎերադառնալՊետաիրավական առարկաների գիտական խմբակի նիստը
2017 թվականի մայիսի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ու վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոններին կից գործող պետաիրավական առարկաների գիտական խմբակի 2016-2017 ուստարվա երկրորդ նիստը:
Նիստին ներկա էին կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Մ. Մուրադյանը, իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի պետ, ոստիկանության մայոր Ռ. Մարանդյանը, նշված ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վարչական իրավունքի և ոստիկանության վարչական գործունեության ամբիոնի ավագ դասախոս, ոստիկանության գնդապետ Վ. Ավագիմյանը, կրթահամալիրի գիտական աշխատանքների բաժնի գիտաշխատող, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Ղուկասյանը:
Գիտական խմբակի նիստի թեման էր՝ «Մասնավոր և հանրային ոլորտների իրավաբանական անձանց կարգավիճակի սահմանադրաիրավական բովանդակությունը»:
Նշված թեմայով գիտական զեկույցով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ոստիկանության փոխգնդապետ Մ. Մուրադյանը: Վերջինս ներկայացրեց հիմնական սուբյեկտիվ իրավունքների կառուցվածքը, դրանց գործառութային ուղղվածությունը և տարբերություններն այլ սուբյեկտիվ իրավունքներից: Բանախոսի կողմից անդրադարձ կատարվեց նաև մասնավոր և հանրային ոլորտների իրավաբանական անձանց իրավունակության և գործունակության հիմնախնդիրներին, որպես հիմնական իրավունքների կրողների` դրանց կարգավիճակի առանձնահատկություններին և նշված իրավունքների իրացմանը:
Գիտական նյութի ներկայացումից հետո նիստի մասնակիցների կողմից զեկուցողին ուղղվեցին հարցեր, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ: