Նորություններ

Վերադառնալ
23.03.2017

«Կրթության որակի իրազեկման օրեր» կրթահամալիրում

«Կրթության որակի իրազեկման օրեր» կրթահամալիրում

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարության նախաձեռնությամբ սույն թվականի մարտի 13-ից Կրթահամալիրում մեկնարկել էր «Կրթության որակի իրազեկման օրեր» դասընթացների շարքը, որի նպատակն էր պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմին ծանոթացնել կրթության որակի ապահովման գործընթացներին: Դասընթացին ներկայացվել են հետևյալ թեմաները՝ «Մասնագիտական կրթական ծրագրերի մշակում» և «Սովորողների գնահատում», որի շրջանակներում Կրթահամալիրի աշխատակիցներն իրազեկվեցին կրթության կազմակերպման նորագույն մոտեցումներին և ձեռքբերումներին, ինչպես նաև կրթության կազմակերպման գործընթացի համապատասխանությանը օրենսդությանը և այլն: Դասընթացի ընդհանուր տևողությունը երկու շաբաթ էր: Այն եզրափակվելու է ամփոփիչ հանդիպմամբ, որի ժամանակ Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) մասնագետները Որակի ապահովման կենտրոնում վերապատրաստում անցած Կրթահամալիրի 10 աշխատակիցներին կհանձնեն հավաստագրեր։