Վերադառնալ
23.11.2022

Կրկին թանգարանում

Կրկին թանգարանում

     Այս անգամ Կրթահամալիրում էին Երևանի պետական հումանիտար քոլեջի սովորողները: Թանգարանի առաջատար մասնագետ Դ․ Հովսեփյանի ուղեկցությամբ նրանք ծանոթացան Արցախյան հերոսամարտում և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված ոստիկանության աշխատակիցների հուշակոթողին, Սովետական միության հերոս՝ ՆԳ աշխատակիցների հուշապատին և Կրթահամալիրի տարածքին: Եղան թանգարանում և ծանոթացան ՀՀ ոստիկանության անցած ճանապարհին՝ Հայաստանի առաջին Հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի սխրանքներից մինչ Միլիցիոներ Անդրեյի ազնիվ և օրինակելի կերպարը։ Ծանոթացան նաև գեներալ-մայոր, ԽՍՀՄ կոմպոզիտոր Ա․ Հեքիմյանի անցած օպերատիվ հետախուզական ուղուն և երգարվեստում ունեցած նվաճումներին։ Սովորողներին հետաքրքրեցին ոստիկանությունում կիրառվող տեխնիկիական միջոցները, ծանոթացան միլիցիայի  հանցագործությունների դեմ պայքարում տեխնիկայի օգտագործման և դրանց միջոցով ապացույցներ ձեռք բերելու հնարավորություններին։

    Վերջում իրենց  տպավորությունները գրառեցին «Պատվավոր հյուրերի գրքում»՝ շնորհակալություն հայտնելով ոստիկանության անցած  ուղուն հանգամանորեն ծանոթացնելու համար։