Նորություններ
ՎերադառնալՇնորհավո՛ր, պարո՛ն գեներալ-լեյտենանտ
Այսօր պատիվ ունենք շնորհավորելու ՁԵԶ՝ հարգարժան պարոն գեներալ-լեյտենանտ, և հարգանքի ու մեծարանքի խոսքեր հնչեցնելու, քանզի Դուք Ձեր գիտակցական կյանքի ողջ ընթացքում, զբաղեցնելով կարևորագույն դիրքեր ու պաշտոններ, միշտ առաջնորդվել եք նվիրյալին հատուկ սկբունքայնությամբ, եղել եք հայրենիքի ու օրենքի իսկական պաշտպանը, արդյունավետորեն լուծել եք բարդ ու մասշտաբային կարևոր խնդիրներ՝ աչքի տակ ունենալով մեր ժողովրդի շահերն ու իրավունքները:
Արհեստավարժություն և արդարամտություն, ղեկավարելու բացառիկ տաղանդ և կազմակերպչական ջիղ, պատասխանատվություն վստահված գործի նկատմամբ, նպատակասլացություն և վճռականություն, հարգանք ու հոգատարություն ծառայակից գործընկերոջ նկատմամբ. ահա Ձեր դիմագծին հարիր այն բոլոր հատկանիշները, որոնք խոր ակնածանք են արթնացնում, արժանիքներ, որոնք Ձեզ ճանաչող յուրաքանչյուր օրինապահի համար դարձել են յուրօրինակ ուղեցույց մասնագիտական պարտականությունների իրագործման ճանապարհին:
Թող հայ ազնվայր տղամարդու և գեներալի պատիվն ու արժանապատվությունը, անկոտրում կամքը, մտքի հստակությունն ու ճկունությունը, մեծ հավատը և հայրենաշունչ գաղափարները, անսահման լավատեսությունը, ճշտապահությունն ու արդարամտությունը հետագայում ևս լինեն Ձեր իմաստալից կյանքի անդավաճան ուղեկիցները:
Շարունակեք ավելի գեղեցկացնել և շենացնել մեր կրթօջախը, նույն ոգով և եռանդով շարունակեք զարմացնել Ձեր մտքի թռիչքներով, նորանոր գաղափարներով, ստեղծագործ մտքով, լինել ու մնալ որպես վառ օրինակ ներկա և գալիք սերունդների կյանքում:
Շնորհակալ ենք և ասում ենք՝ Շնորհավոր Ձեր 60 ամյա հոբելյանը:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ողջ անձնակազմ: