Նորություններ

Վերադառնալ
25.11.2016

Տեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման 2016-2017 ուսումնական տարվա ընդունելությունը

Տեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման 2016-2017 ուսումնական տարվա ընդունելությունը

2016 թվականի նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ոստիկանության ծառայող դիմորդների  հետ ընդունող հանձնաժողովի հանդիպումը: Հանձնաժողովի նախագահ, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհ.Վարյանը դիմորդներին ներկայացրեց հանձնաժողովի անդամներին և ծանոթացրեց ընդունելության քննությունների կարգին ու պայմաններին:  Հանդիպման ավարտին դիմորդներին հանձնվեցին քննաթերթիկները:

Ընդունելության քննություններին մասնակցեցին թվով 150  դիմորդ ոստիկանության ծառայողներ, որից 79-ը միջնակարգ ընդհանուր, նախնական և միջին մասնագիտական  կրթությամբ, իսկ 71-ը՝ բարձրագույն:

2016թ. նոյեմբերի 14-ից 25-ը անցկացվեցին ընդունելության  քննությունները և հարցազրույցը:  Միջնակարգ ընդհանուր, նախնական և միջին մասնագիտական  կրթությամբ 79 դիմորդ ոստիկանության ծաառայողները հանձնեցին հայոց լեզու (թելադրություն), հայոց պատմություն/թեստ/ և ֆիզիկական պատրաստականություն, իսկ  բարձրագույն  կրթությամբ 71 դիմորդ ոստիկանության ծառայողները մասնակցեցին հարցազրույցին: 

 Քննությունների և անցկացված  հարցազրույցի արդյունքում ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի հեռակա ուսուցման ֆակուտետ ընդունվեց թվով  66 դիմորդ ոստիկանության ծառայողներ, այդ թվում՝ 30-ը միջնակարգ ընդհանուր, նախնական և միջին մասնագիտական  կրթությամբ, 36-ը՝  բարձրագույն  կրթությամբ: