Նորություններ

Վերադառնալ
27.10.2017

Գիտական խմբակների նիստ վիկտորինայի ձևաչափով

Գիտական խմբակների նիստ վիկտորինայի ձևաչափով

2017 թվականի հոկտեմբերի 27-ին անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ու քրեական դատավարության ամբիոններին կից գիտական խմբակների 2017-2018 ուսումնական տարվա առաջին համատեղ նիստը՝ վիկտորինայի ձևաչափով:  

Վիկտորինային մասնակցում էին ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի 16 սովորողներ, որոնց տրվել էին նույնական առաջադրանքներ քրեական իրավունքի և քրեական դատավարության բնագավառներից:   

Վիկտորինայի հաղթող ճանաչվեցին 4-րդ կուրսի սովորողներ Արաքսյա Մկրտչյանը (թիմի ավագ), Շուշան Ավետիսյանը, Անահիտ Միքայելյանը և 3-րդ կուրսի սովորող Մոնիկա Խաչատրյանը: Հաղթողները պարգևատրվեցին քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի դասախոսական կազմի հեղինակած գրքերով: