Նորություններ
ՎերադառնալՔրեական իրավունքի և քրեաբանության ու քրեական դատավարության ամբիոններին կից գիտական խմբակների համատեղ նիստ
2017 թվականի ապրիլի 28-ին անցկացվեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ու քրեական դատավարության ամբիոններին կից գիտական խմբակների համատեղ նիստը՝ սովորողների գիտական զեկուցումների ներկայացման ձևաչափով: Նիստին ներկա էր ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ կադրերի և անձնակազմի գծով, ինքը և կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գ. Մալխասյանը, քրեական իրավունքի և քրեաբանության ու քրեական դատավարության ամբիոնների, գիտական աշխատանքների բաժնի անձնակազմը:
Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա անվճար ուսուցման 3-րդ կուրսի սովորող Գայանե Շահմուրադյանը ներկայցրեց «Անչափահասները և թմրամոլությունը» թեմայով գիտական զեկույցը, իսկ ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի առկա վճարովի ուսուցման 3-րդ կուրսի սովորող Անահիտ Աբրահամյանը՝ «Օպերատիվ փորձարարության և հանցագործության պրովոկացիայի սահմանազատման չափանիշները» թեմայով գիտական զեկույցը:
Գիտական զեկույցների ներկայացումից հետո գիտական խմբակի մյուս անդամների և դասախոսական անձնակազմի շրջանակում կատարվեց բարձրացված հարցերի ակտիվ քննարկում: