Վերադառնալ
05.04.2024

Գիտական խորհրդի և Կրթահամալիրի խորհրդի հերթական նիստերը

Գիտական խորհրդի և Կրթահամալիրի խորհրդի հերթական նիստերը

   Ապրիլի 2-ին տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի գիտական խորհրդի 2024 թվականի 2-րդ նիստը: Օրակարգի հարցերի քննարկման արդյունքում գիտական խորհուրդը որոշեց լրացումներ կատարել «ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատանքների նորմավորման և կազմակերպման կարգ»-ում  և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիրի սովորողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման կարգ»-ում: Վերոնշյալ լրացումների հիման վրա այսուհետ կրթահամալիրի բակալավրիատի «Իրավագիտություն» մասնագիտության սովորողները պրակտիկայի որոշակի ժամանակահատված կանցկացնեն իրավաբանական կլինիկայում, իսկ պրոֆեսորադասախոսական կազմի ծանրաբեռնվածության հիմնական բաղադրիչները հաշվելիս դրանցում չեն ներառվի «Քրեական ոստիկան» և «Պարեկ» մասնագիտացմամբ հիմնական կրթական ծրագրով հատկացված դասավանդման ժամերը:   Գիտական խորհուրդը որոշեց տպագրության երաշխավորել կրթահամալիրի ակադեմիայի պետ, ակադեմիայի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի համատեղ կարգով դասախոս, ի.գ.թ, դոցենտ, ոստիկանության գնդապետ Գ. Գրիգորյանի և նույն ամբիոնի պայմանագրային հիմունքներով դասախոս, ի.գ.թ., դոցենտ Դ. Թումասյանի համահեղինակությամբ մշակված «Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք (դասախոսությունների դասընթաց)» ձեռնարկը:   Այնուհետև տեղի ունեցավ ՀՀ ՆԳՆ կրթահամալիրի խորհրդի թիվ 2 նիստը: Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց` ՀՀ ՆԳՆ  կրթահամալիրի ակադեմիայի առկա վճարովի ուսուցման սովորողների 2023-2024 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական վարձավճարների մասնակի փոխհատուցումը: Զեկույցով հանդես եկավ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի պետի պարտականությունների ժամանակավոր կատարող, ոստիկանության գնդապետ Գ.Դ.Կարապետյանը: Կրթահամալիրի խորհուրդը, քննարկելով սովորողների ներկայացրած 20 դիմումները, բավարարեց 18-ը: