Նորություններ
Վերադառնալ«Կրթության կազմակերպման արդի հիմնախնդիրները»
Սույն թվականի մարտի 30-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կազմակերպվեց քննարկում «Կրթության կազմակերպման արդի հիմնախնդիրները» թեմայով, և որպես բանախոս հյուրընկալվել էր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմի հետ քննարկվեցին բազմաբնույթ հարցեր, որոնք կապված էին կրթության կազմակերպման առօրյա հարցերի և համընդհանուր կրթական համակարգի խնդիրների հետ: Ռ. Թոփչյանը ներկայացրեց մասնագիտական ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացի գլխավոր ուղղությունները և ժամանակակից կրթության ու աշխատաշուկայի փոխկապակցվածության նորագույն պահանջները, որոնց հիման վրա անհրաժեշտ է կազմակերպել կրթական գործընթացները: Քննարկման վերջում հավաստագրեր հանձնվեցին Կրթահամալիրի 10 աշխատակիցներին, ովքեր 2017 թ. հունվարի 25-27-ը վերապատրաստվել էին ՈԱԱԿ կենտրոնում: Այսուհետ նրանք կաջակցեն Կրթահամալիրի տարբեր ստորաբաժանումներին՝ կրթության որակի ապահովման գործընթացները կազմակերպելու համար: