Վերադառնալ
15.05.2023

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ 8 ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ 8 ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցման մեկնարկից հետո ներքոհիշյալ 8 սովորողներն իրենց զեկուցագրի հիման վրա դադարեցրել են ուսումնառությունը՝  

  1. Սարգսյան  Դավիթ  Խաչատուրի /Արմավիրի մարզ/,
  2.  Անանյան Հակոբ Սիմոնի  / Արարատի մարզ/,
  3.  Մարտիրոսյան Հովիկ Պարգևի /Վայոց ձորի մարզ/,
  4.  Գրիգորյան Գևորգ Արթուրի / Վայոց ձորի մարզ /,
  5.  Մուրադյան Հայկ Սոսի  / Վայոց ձորի մարզ /,
  6.  Մինասյան Նարեկ Մայիսի /Սյունիքի մարզ/,
  7.  Մինասյան Արմեն  Հաղթանակի  / Սյունիքի մարզ/,
  8.  Սարգսյան Սարգիս Ռուբենի   / Սյունիքի մարզ/,

Արդյունքում առաջացել է 8 թափուր տեղ հետևյալ մարզերի համար՝ Արարատի  մարզ՝ 1 տեղ, Արմավիրի մարզ՝ 1 տեղ, Վայոց ձորի մարզ՝ 3 տեղ, Սյունիքի մարզ՝ 3 տեղ:

Ընդունող հանձնաժողովը, ղեկավարվելով ՀՀ ոստիկանության պետի 18.05.2012թ. թիվ 8-Ն հրամանի 2-րդ հավելվածի 29-րդ կետով, 2023 թվականի մայիսի 15-ին հրավիրել է հերթական 7-րդ նիստը՝ առաջացած թափուր տեղերը համալրելու նպատակով:     

Ընդունող հանձնաժողովն արձանագրել է, որ նշված թափուր տեղերը պետք է հատկացվեն համապատասխան մարզերի մրցույթը չանցած (Վայոց ձորի և Սյունիքի մարզերի դեպքում՝ թափուր տեղերի համալրման լրացուցիչ մրցույթի հայտ ներկայացրած), առավել բարձր ընդհանուր միավոր ունեցող  դիմորդներին։        

 

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

         Շնորհավորում ենք մրցույթով անցած դիմորդներին և մաղթում ենք հաջողություններ ուսումնառության և հետագա ծառայության ընթացքում:   

 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ  

 

ՀՀ ոստիկանության պետի 18.05.2012թ. թիվ 8-Ն հրամանի 2-րդ հավելվածի 27-րդ կետի պահանջների համաձայն, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդի հետ, մինչև նրան որպես սովորող հրամանագրելը, կրթահամալիրը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր, իսկ մրցույթով անցած ծառայողի հետ, մինչև նրան վերապատրաստման նպատակով կրթահամալիր գործուղելը, ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումը կնքում է ուսման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցման պայմանագիր: 

Նշված պահանջի կատարումն ապահովելու նպատակով, մրցույթով անցած, ոստիկանության ծառայող չհանդիսացող դիմորդները պետք է մայիսի 15-ին, մինչև ժամը 18։00-ն անձնագրով և նույնականացման քարտով ներկայանան ՀՀ ոստիկանության կրթահամալիր՝ պայմանագիր կնքելու համար։  

Մրցույթով անցած, ոստիկանության ծառայող հանդիսացող դիմորդները պայմանագրերը պետք է կնքեն իրենց ստորաբաժանումներում: