Հանդիպում սովորողների հետ
Մարտի 18-ին Կրթահամալիր էին այցելել «Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության հիմնադիր Ջեյն Մահաքյանը և կազմակերպության այլ աշխատակիցներ։ Այցի նպատակն էր քոլեջի առաջին և երկրորդ կուրսի սովորողների համար անցկացնել Ալցհայմերի հիվանդության վերաբերյալ տեղեկատվական հանդիպում։
«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության ծրագրերի ղեկավար Օֆելյա Կամավոսյանը ներկայացրեց կազմակերպության հիմնադրման պատմությունը, Ալցհայմերի հիվանդության կանխարգելման ուղղությամբ հաջողությամբ իրականացված, ինչպես նաև ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։
Բժիշկ Ջեյն Մահաքյանն անդրադարձավ այն հարցին, թե որքան կարևոր է, որպեսզի ոստիկանության աշխատակիցները համապատասխան գիտելիքներ և հմտություններ ունենան իրենց առօրյա աշխատանքում դեմենցիա ունեցող անձանց տարբերելու և նրանց հետ հարաբերվելու համար։
Հանդիպման ավարտին հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ ծավալվեցին քննարկումներ։