Վերադառնալ
14.10.2022

«Ինչպե՞ս ստանալ կրթություն, ոչ թե միայն դիպլոմ. ճիշտ սովորելու 10 խորհուրդ» խորագրով խորհրդատվական սեմինար

«Ինչպե՞ս ստանալ կրթություն, ոչ թե միայն դիպլոմ. ճիշտ սովորելու 10 խորհուրդ» խորագրով խորհրդատվական սեմինար

   Սույն թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ առաջին կուրսի սովորողների ադապտացիային ուղղված հերթական միջոցառումը:

Այս անգամ ակադեմիայի և քոլեջի առաջին կուրսերի սովորողների համար խորհրդատվական սեմինար վարեց Կրթահամալիրի պետի առաջին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մ․Մարկոսյանը: Սեմինարը կրում էր «Ինչպե՞ս ստանալ կրթություն, ոչ թե միայն դիպլոմ. ճիշտ սովորելու 10 խորհուրդ» խորագիրը:

Մ.Մարկոսյանը սովորողներին նախ պարզաբանեց սովորողի կողմից ուսումնական նյութի յուրացման առանձնահատկությունները, ներկայացրեց ակտիվ ընթերցանության ռազմավարությունները, իսկ այնուհետև տվեց ինքնուրույն աշխատանքի կատարման, ուսումնական պարապմունքներին արդյունավետ մասնակցության, քննաշրջանին պատրաստվելու վերաբերյալ խորհուրդներ: