Բարի երթ Ակադեմիայի առկա անվճար ուսուցման ընդունվածներին
Օգոստոսի 19-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատի առկա անվճար ուսուցման 2021/2022 ուսումնական տարվա ընդունելության ֆիզիկական պատրաստականության քննությունը:
Եվ այսպես․ վերջնարդյունքում 47 դիմորդից մրցութային կարգով միայն 24-ին հաջողվեց համալրել ոստիկանական մեծ ընտանիքը՝ դառնալով ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի սովորող։
Կրթահամալիրի ողջ անձնակազմը շնորհավորում է ընդունվածներին՝ մաղթելով տոկունություն, խիզախություն և նպատակասլացություն:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀՀ ոստիկանության պետի 18.05.2012թ. թիվ 8-Ն հրամանով հաստատաված կարգի համաձայն` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի առկա անվճար ուսուցման ընդունելության մրցույթով չանցած դիմորդն իր ցանկությամբ կարող է ստուգումների արդյունքներով /միավորներով/ դիմել քոլեջի ընդունելության մրցույթին մասնակցելու համար:
Ցանկացողները կարող են դիմում ներկայացնել ընդունող հանձնաժողովին 2021թ. օգոստոսի 20-ից 25-ը մինչև ժամը` 13:00:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիա ընդունված դիմորդներն անձնագրերով ներկայանան ՀՀ ոստիկանության կրթահամալիր 2021 թվականի օգոստոսի 30-ին ժամը` 09.00-ին: